Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍ-ՀՆԴԿԱԿԱՆ ՀՐԹԻՌԸ ԿՓՈՐՁԱՐԿՎԻ ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ



Մինչև տարեվերջ ռուս-հնդկական համատեղ ձեռնարկությունում արտադրվող «ԲրաՄոս» գերձայնային հրթիռը կարձակվի ջրի տակ: Բացի դրանից, շարունակվում է հրթիռի ավիացիոն տարբերակի մշակումը, որը, մասնավորապես, կտեղադրվի հատուկ Հնդկաստանի համար արտադրվող ռուսական Սու-30ՄԿԻ կործանիչների վրա:

«ԲրաՄոս Աէրոսփեյս լիմիթեդ» ձեռնարկությունում այս տարի կսկսվի նաև հրթիռի կատարելագործված տեսակի մշակումը: Նախատեսվում է, որ նոր հրթիռը կկարողանա շարժվել ձայնի արագությունը 5 անգամ գերազանցող արագությամբ, ինչը գործնականում այն կդարձնի անխոցելի:

Ռուսական «Յահոնտ» հրթիռների հիման վրա ստեղծված «ԲրաՄոս»-ի կարևոր հատկություններից են մեծ արագությունը և համատեղելիությունը այլ տեսակի հրթիռների հետ:

Խորագիր՝ Նորություններ


16/06/2011