ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԳՈՏՈՒՄ
Մայիսի 14-ի լույս 15-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից անկանոն կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:
Պետական սահմանագոտու հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի արձակած դիպուկահար կրակոցից մայիսի 14-ին մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Արամ Վաղինակի Օհանյանը£
ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն` մայիսի 14-ի լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել: Հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը: Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հարավային ուղղությամբ, որի ընթացքում ադրբեջանական զինուժը կիրառել է հետևակի մարտական մեքենա(4 կրակոց) և ՀԱՆ-17 (79 արկ) տիպի նռնականետ:
Զինված ուժերի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը սահմանագոտու ամբողջ երկայնքով և շարունակում են վստահորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրները:
Խորագիր՝ Նորություններ