Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱՏՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ. ՄՈՍԿՎԱՅԻ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԸ «ՀՆԱՑԱԾ Է»



ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների մշակման ռուսական ծրագիրը համարել է միջոցների զուր վատնում և Մոսկվայի «հնացած մտածելակերպի» վկայություն: Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի համար վտանգ չի ներկայացնում, ինչի ապացույցը հակահրթիռային պաշտպանության ոլորտում համագործակցելու հրավերն է Մոսկվային:

ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը այդ կապակցությամբ հայտարարել է, որ սպառազինությունների նախագծման ծրագրի կազմումը իրենց երկրի ներքին գործն է, և իրենք երկրի պաշտպանությունը ապահովելու են այն բոլոր միջոցներով, որոնք անհրաժեշտ են համարելու:

Ներկայումս Ռուսաստանը մի քանի տեսակի նոր բալիստիկ հրթիռներ է ստեղծում: Իսկ 2013թ. պաշտպանության նախարարությունը ծրագրում է գրեթե կրկնակի ավելացնել տարբեր հեռահարության բալիստիկ հրթիռների արտադրությունը:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


16/06/2011