ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՎ ԲԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ
Որդիս` Ռոբերտ Մարգարյանը, զինվոր է, իր նման հազարավոր զինվոր տղաների հետ ամուր և անառիկ է պահում հայրենիքի սահմանները: Ամեն օր, ամեն ժամ մտքերով որդուս հետ եմ: Հեռուստացույցով անհանգիստ հետևում եմ լուրերի տեղատարափին: Բանակին վերաբերող ամեն լուր հոգուս, սրտիս միջով է անցնում:
Որդուս ծառայությանը քիչ է մնացել` 1,5 ամիս:
Մայիսի 23-ին զինվոր տղաս կնշի 23-ամյակը:
-Ռոբերտ ջան, բոլոր հարազատներն ու բարեկամները ջերմ-ջերմ շնորհավորում են քեզ:
Ամենաջերմ, ամենատաք բառերն անգամ անզոր են արտահայտելու այն, ինչ մոր սիրտն է զգում: Զինվորս, քեզ երջանկություն եմ մաղթում, քաջառողջություն: Ամենաշատը մի ցանկություն ունեմ` թող խաղաղ լինեն աշխարհն ու բանակում զինվոր զավակ ունեցող ծնողի սիրտը:
Բոլոր զինվորներին անփորձանք ծառայություն և բարի վերադարձ:
Ջերմ մաղթանքներով` Անժելա ՄԱՐԳԱՐՅԱՆ
Խորագիր՝ #18 (1138) 18.05.2016 - 24.05.2016, Ազգային բանակ