Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐՏԱԴՐԱԾ ՊՈԼԻԷԹԻԼԵՆԵ ԶՐԱՀԱԲԱՃԿՈՆԸ ԴԻՄԱՆՈՒՄ Է 5 ՄԵՏՐԻՑ ԱՐՁԱԿՎԱԾ ԿԱԼԱՇՆԻԿՈՎԻ ԻՆՔՆԱՁԻԳԻ ԳՆԴԱԿԻՆ



Մոսկվայի գիտահետազոտական ինստիտուտներից մեկում սկսել են արտադրել պոլիէթիլենից զրահաբաճկոններ: Դրանք, ինչպես մետաղյա զրահաբաճկոնները, դիմանում են 5 մետր հեռավորությունից արձակված` Կալաշնիկովի ինքնաձիգի և Տոկարևի ատրճանակից գնդակներին:

Մասնագետների կարծիքով, մոտ ապագայում պոլիէթիլենե զրահաբաճկոնները լիովին կփոխարինեն մետաղականներին: ԱՄՆ բանակում արդեն իսկ կեվլարե սաղավարտները փոխարինվում են պոլիէթիլենե սաղավարտներով:

Պոլիէթիլենի և կերամիկական հատուկ թիթեղների համադրումը ավելացնում է զրահաբաճկոնի ամրությունը այնքան, որ այն կարող է դիմանալ նույնիսկ զրահաթափանց գնդակներին: Նոր նյութի միակ թերությունն այն է, որ իր պաշտպանական հատկությունները կորցնում է Ցելսիուսի սանդղակով 140 աստիճանից բարձր ջերմաստիճաններում:

Այսօր Ռուսաստանը զրահաբաճկոնի նյութը ներկրում է արտասահմանից, սակայն, ինստիտուտի աշխատակիցների խոսքով, այս տարվա ընթացքում կսկսի նաև սեփական արտադրությունը:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


20/06/2011