Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԳՈՏՈՒՄ



ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԳՈՏՈՒՄայիսի 18-ի լույս 19-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից անկանոն կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: Նախորդ օրերի համեմատությամբ` օպերատիվ իրավիճակը պետական սահմանագոտու ամբողջ երկայնքով համեմատաբար հանգիստ է եղել:

ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն` անցած գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել:

Կրակի դադարեցման պայմանավորվածությունը հակառակորդը խախտել է միայն տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից:

ՊԲ առաջապահ զորամասերը հուսալիորեն հսկում են մարտական դիրքերը:

Խորագիր՝ Նորություններ


19/05/2016