ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՋԱՀԱԿԻՐԸ
Այն ազգ և աշխարհ, որ Հայ չէ, մեզ հետ չի լար, այլ մեզ չի պետք օտարին լաց… Ես գիտեմ, և դու գիտես, թե սոսկ լալով ու ողբով եթե շաղախենք մեր հայրենյաց հող` հայրենիք չշինվիր:
Գիտցի՜ր այսուհետև, թե` դու ինքդ ես միայն քեզ օգնական:
Գերմանացի մի հնախույզ հետաքրքրվում է հնագիտական արժեք ունեցող իրերով: Երբ Էջմիածնում նրան ներկայացնում են Խրիմյանին, վերջինս դիմում է թարգմանչին:
♦♦♦
– Ըսեք, որ ես թանկագին հնություն մը ունիմ. քանի՞ տարվան կենթադրե:
– Հինգերորդ դարի, – փորձում է գուշակել հնագետը:
– Անկեց ալ հին, – հուշում է կաթողիկոսը:
– Քրիստոսի ժամանակվա:
– Անկեց ալ հին:
Հնախույզի աչքերը վառվում են հետաքրքրությունից, որ աստիճանաբար փոխվում է ոգևորության.
– Տեսնեմ, Վեհափառ, ի՞նչ է այդ թանկագին հնությունը:
– Իմ ազգս է, – կշտամբող շեշտով պատասխանում է Խրիմյան Հայրիկը, – Քրիստոսեն ալ հին, Մովսեսեն ալ, իմ թշվառ ազգը: Անտեսած այս թանկագին հնությունը՝ հին քար մը կամ առարկա մը փնտրելու կելլեք:
Խորագիր՝ #19 (1139) 25.05.2016 - 31.05.2016, Հոգևոր-մշակութային