ՀԱՅՐԵՆԻՔՍ՝ ԱՄՊԵՐԻՑ ՎԵՐ…
Օմարում ձմեռ է… 3000 մ-ից բարձր լեռնային այս հատվածը դեռ պատված է ձյան հաստ շերտով, թեեւ ներքեւում ստորոտն արդեն ծփում է փարթամ կանաչի մեջ:
Ձյունապատ հենակետերը պահող տղաները այս լեռների տերերն են եւ արծիվների պես հսկում են հայրենիքի յոթերորդ երկինքը:
Բարձունքում եղանակը շատ արագ է փոխվում. մեկ էլ ակնթարթորեն երկինքը կմթնի, կայծակ ու քամի, մշուշ ու ձյուն կանի: Իսկ երբ ամպերը ոտքերիդ տակ են հայտնվում, քեզ աշխարհի տերն ես զգում…
Խորագիր՝ #19 (1139) 25.05.2016 - 31.05.2016, Ազգային բանակ