ՄԵԶ ԳՐՈՒՄ ԵՆ
Ասում են` հրամանատարը զորամասի դեմքն է: Փոխգնդապետ Սուրեն Մարտիրոսյանն այնքան էլ վաղուց չէ, որ նշանակվել է զորամասի հրամանատար, սակայն այս կարճ ժամանակահատվածում իր մարդկային ջերմ, հոգատար վերաբերմունքով արդեն իսկ նվաճել է ծառայակիցների, իր զինվորների հարգանքն ու վստահությունը:
Նման սպաների ներկայությունը վստահություն է ներշնչում բանակի հանդեպ և հավատ, որ մեր զավակները ծառայում են բանիմաց, մարդկային վեհ առաքինություններով օժտված, բարեխիղճ, հուսալի և պատասխանատու մարդկանց կողքին:
Իսկ նման սպաների հրամանատարության ներքո ծառայելն արդեն իսկ պատիվ է:
ԱԻԴԱ ՍԱՐԳՍՅԱՆ
ք. Երևան
Խորագիր՝ #21 (1141) 08.06.2016 - 14.06.2016, Բանակ և հասարակություն