Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՍ ՏԵՍԱ ԵՐԲԵՔ ՉԿՈՏՐՎՈՂ ՄԵՐ ԶԻՆՎՈՐԻՆ



Քույրս առողջական խնդիրների պատճառով բուժվում է Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնում: Գնացել էի տեսակցության, երբ տեղեկացա, որ հարևան հիվանդասենյակում ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ վիրավորված զինվորներ են բուժվում: Որպես կին, որպես մայր, որպես սովորական քաղաքացի չէի կարող անտարբեր լինել և որոշեցի անձամբ այցելել տղաներին:

Տղաները նախ անակնկալի եկան իմ այցելությունից, բայց չեմ էլ կարող չխոստովանել` բավականին ուրախացել էին մարդկային վերաբերմունքից: Պատմում էին պատերազմական օրերից, իրենց հերոս ընկերներից: Նրանց աչքերում կրակ կար, բոլորն էլ նույնն էին ասում` շուտ ապաքինվենք և գնանք մեր ընկերներին միանանք, միասին թշնամու հախից գանք…

Տղաներից մեկն էլ` Արամը, ասաց, որ իր եղբայրն էլ շուտով մեկնելու է ծառայության:

Թվում էր, թե ես պետք է ոգևորեի տղաներին, քաջալերանքի խոսքեր ասեի, սակայն՝ ճիշտ հակառակն էր: Անսահման էր իմ ոգևորվածությունը` ես տեսել էի երբեք չկոտրվող մեր հայ զինվորին և համոզվել, որ հայ զինվորի ոգու դեմ անզոր է աշխարհում ամեն ինչ:

Սիրելի, հարազատ զինվորներ` Արամ Սարյան, Հայկ Սեխլիյան, Հայկ Թորոսյան, բոլորիդ քաջառողջություն եմ մաղթում:

Աշխարհի բոլոր-բոլոր զինվորներին` խաղաղ երկինք, անվտանգ ծառայություն և բարի վերադարձ:

 

Ն. Ոսկանյան

Խորագիր՝ #21 (1141) 08.06.2016 - 14.06.2016, Բանակ և հասարակություն


08/06/2016