ՍՏԵՂԾՎԵԼ Է ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
2016թ. ամառային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերի արագ լուծման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով: Նախագահ է նշանակվել ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:
Քաղաքացիների դիմումների և բողոքների քննության առնելու համար հանձնաժողովն իր նիստերը կանցկացնի Մոսկովյան 5 հասցեում տեղակայված Հասարակական խորհրդի աշխատավայրում, յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի օրերին` ժամը 10.00-ից մինչև 18.00-ն ընկած ժամանակահատվածում: Քաղաքացիների դիմում-բողոքներն ընդունվում են շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին:
Հանձնաժողովի նիստերը բաց են լրատվամիջոցների համար:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010 52-34-82 հեռախոսահամարով:
Խորագիր՝ Նորություններ