Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ «ԱՐԾԻՎԸ»



ՄԵՐ «ԱՐԾԻՎԸ»Գնդապետ Արամ Պողոսյանը ծնվել է 1966 թվականի հունիսի 19-ին, Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում: Սկզբնական կրթությունը ստացել է գյուղի միջնակարգ դպրոցում: 1999թ.-ին ավարտել է ՀՀ ԶՈւ բարձրագույն հրամանատարական դասընթացները, 2003-2004 թթ.՝ Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան: Արցախյան պատերազմի առաջամարտիկներից է: Մասնակցել է Հայաստանի սահմանային կռիվներին և Արցախի ազատագրության համար մղվող պատերազմին՝  վերջակետ դնելով Քարվաճառի և Օմարի ազատագրական բարձունքներում: Անօրինակ քաջության համար ընկերների կողմից արժանացել է «Արծիվ» մականվանը: Պատերազմից հետո շարունակել է իր ծառայությունը` նախ որպես մոտոհրաձգային գումարտակի, ապա բրիգադի հրամանատար, բանակային զորամիավորման հրամանատարի տեղակալ, հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար:

Այսպիսին է պահեստազորի գնդապետ Արամ Պողոսյանի ծառայական կենսագրությունը:

Բոլոր պաշտոններում գնդապետ Պողոսյանը դրսևորել է մարդկային, հրամանատարական և կամային բարձր որակներ, վայելել է ինչպես վերադաս հրամանատարության, այնպես էլ ողջ ենթակա անձնակազմի սերն ու հարգանքը, արժանացել նրանց բարձր գնահատանքին: Քաջարի հայ սպան անմնացորդ ու նվիրված ծառայության համար պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով, «Արիության» և բազմաթիվ այլ մեդալներով:

Արամ Պողոսյանը այսօր էլ շարունակում է իր հայրենանվեր ծառայությունը՝ Երկրապահ կամավորականների միության վարչության կազմում մասնակցելով երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության սուրբ գործին:

Մարտական ընկերները շնորհավորում են սիրելի հրամանատարին և լավ բարեկամին հոբելյանական 50-ամյակի կապակցությամբ, մաղթում քաջառողջություն, նորանոր հաջողություններ ի փառս հայ ժողովրդի և Հայաստան աշխարհի…

 

Ծառայակից ընկերներ`

գնդապետներ` Գուրգեն Խաչատրյան,

Կարեն Սարգսյան, Վահագն Սարգսյան, Վիտալի Կուրղինյան

և Տեր Խոսրով քահանա Ստեփանյան

Խորագիր՝ #22 (1142) 15.06.2016 - 21.06.2016, Ճակատագրեր


15/06/2016