ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ
Հունիսի 21-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության նախագահ Սերխիո Նահապետյանի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայրենիք–Սփյուռք կապերի ամրապնդման տարբեր ծրագրերի իրականացման հնարավորությունները, նախանշվել են առաջիկա անելիքները: Սերխիո Նահապետյանը ներկայացրել է Ռամկավար ազատական կուսակցության առաջիկա ծրագրերը և նպատակները, նշելով՝ որ կուսակցությունն իր գործունեությունն ուղղում է հայապահպանության, սփյուռքի կազմակերպման և Հայաստանի հետ կապերի ամրապնդման խնդիրներին:
Պաշտպանության նախարարն անդրադարձել է բանակում իրականացվող բարեփոխումներին, սփյուռքի տարբեր կառույցների հետ համագործակցության ծրագրերին: Հյուրերի խնդրանքով Սեյրան Օհանյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:
Կողմերը կարևորել են ջանքերի կենտրոնացումը Հայաստանում, Արցախում և սփյուռքում ազգային համախմբման, երիտասարդության շրջանում հայրենասիրության սերմանման, բանակ–հասարակություն կապերի ամրապնդման ուղղությամբ: