Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ



Անցած շաբաթ աշխատանքային այցով Մոսկվայում է եղել ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պատվիրակությունը, որի կազմում էին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալՆյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանը:

ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը ռազմատեխնիկական փոխգործակցության երկկողմ բանակցություններ է վարել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության, Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության և «Ռոսօբորոնէքսպորտ» ձեռնարկության ղեկավարության հետ: Բանակցությունների արդյունքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:

Աշխատանքային այցի շրջանակներում «Բիզոն» ցուցահանդեսային ընկերությունների միավորում» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Մարիչևի հետ կայացած հանդիպման արդյունքում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ԵրՄՄԳՀԻ ՓԲԸ գլխավոր տնօրեն Արսեն Թառոյանը պայմանավորվածություններ են ձեռք բերել Հայաստանի Հանրապետությունում «Արմհայտեք-2016» սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների անդրանիկ միջազգային ցուցահանդեսը կազմակերպելու և ընթացիկ տարվա հոկտեմբերի 13-ից 15-ը անցկացնելու վերաբերյալ:

Միջազգային ցուցահանդեսի կազմակերպումն ընդգրկվել է հոկտեմբերին Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գագաթաժողովի անցկացման միջոցառումների պլանում:

Խորագիր՝ Նորություններ


24/06/2016