Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՅՑ ՌԱԶՄԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ



Հունիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եղել է ՀՀ ռազմաարդյունաբերական ձեռնարկություններից մեկում, որտեղ մասնակցել է նոր արտադրամասի բացմանը:

Ողջունելով արարողության մասնակիցներին և ձեռնարկության աշխատակազմին՝ ՀՀ պաշտպանության նախարարը փաստել է՝ որ տարեցտարի հետևողականորեն ընդլայնվում են հայրենական ռազմարդյունաբերության հնարավորությունները եւ համոզմունք հայտնել, որ Ռազմական արդյունաբերության պետական կոմիտեի ստեղծմամբ պաշտպանության նախարարության ենթակայությամբ գործող և զինված ուժերին աջակցող այլ կազմակերպություններ շարունակաբար կզարգացնեն իրենց հնարավորությունները՝ թողարկվող արտադրանքով նպաստելով զինված ուժերի մարտունակության ամրապնդմանը:

Ձեռնարկության նոր արտադրամասի բացման պատիվը վերապահվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՊՆ ռազմաարդյունաբերական պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանին և ՀՀ ՊՆ ռազմաարդյունաբերական վարչության պետ Մուրադ Իսախանյանին: Արտադրամասի բացման արարողությունից հետո պաշտպանության նախարարը բարձրաստիճան պաշտոնյաների և ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ շրջել է ձեռնարկության տարածքում, ծանոթացել արտադրական հնարավորություններին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարին են ներկայացվել ձեռնարկության նյութատեխնիկական ապահովմանը միտված առաջիկա ծրագրերը և ընթացիկ աշխատանքները:

Խորագիր՝ Նորություններ


24/06/2016