Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՌՈՂՋ ՄԱՐՄՆՈՒՄ` ԱՌՈՂՋ ՀՈԳԻ



Նախապես հաստատված պլանի համաձայն՝ նախատեսվել էր անցկացնել սպորտային միջոցառումներ: Առաջնորդվելով «Առողջ մարմնում` առողջ հոգի» կարգախոսով` հունիս 26-ին Կապանի զորամասի հրամանատարությունը կազմակերպել էր  բազմաբնույթ սպորտային խաղեր: Ուշագրավ է, որ մարզական տոնին մասնակցում էին նաև սպաները, որոնք իրենց ներկայությամբ է՛լ ավելի հետաքրքիր դարձրին միջոցառումը: Ստորաբաժանումների միջև կայացան մրցումներ՝ պարանի ձգում, վոլեյբոլ, սեղանի թենիս, ֆուտբոլ, բասկետբոլ, բազկամարտ, շախմատ, շաշկի մարզաձևերից: Մրցումների ընթացքում բարձր արդյունքներ ու ցուցանիշներ գրանցածները խրախուսվեցին վերադաս հրամանատարության պատրաստած պատվոգրերով, շնորհակալական նամակներով: Իսկ թիմային մարզաձևերում հաղթանակած թիմերը պարգևատրվեցին նաև տորթերով: Այս միջոցառումները կարևոր են նաև նրանով, որ մարզական խաղերը բարելավում են զինծառայողների ֆիզիկական պատրաստվածությունը, իսկ դա իր հերթին նպաստում է  տվյալ գնդի կամ ստորաբաժանման բարձր մարտունակությանը:

 

Դավիթ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

կրտսեր սերժանտ

Խորագիր՝ #24 (1144) 29.06.2016 - 5.07.2016, Մարզաշխարհ


30/06/2016