Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇԱՐՈՒՆԱԿԵԼ Է ԿՌՎԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ…



ՇԱՐՈՒՆԱԿԵԼ Է ԿՌՎԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ...1944 թվականին ճապոնական բանակի կրտսեր լեյտենանտ Օնոդա Հիրոյին իր հրամանատարը՝ գեներալ-լեյտենանտ Սիձոու Յոկոյամին հրամայում է գլխավորել պարտիզանական ջոկատ Ֆիլիպինյան Լուբանգ կղզում. «Խստիվ արգելվում է ինքնասպանությունը: Կկռվես, քանի դեռ մեկ զինվոր ողջ է, կկռվես երեք, չորս, հինգ տարի: Կդիմադրես մինչև վերջ: Ես անպայման գալու եմ քո հետևից»:

Կռիվներում կորցնելով իր զինվորներին՝ Օնոդան կարողացել էր ողջ մնալ եւ թաքնվել ջունգլիներում: 1974 թ.-ին Օնոդա Հիրոն եղել է այդ նույն կղզում, որտեղ 30 տարի շարունակ պարտիզանական կռիվներ էր տալիս: Այդ ընթացքում նա հասցրել էր սպանել 30 ֆիլիպինցու: Չհավատալով պատերազմի ավարտին` լեյտենանտը հրաժարվել էր զենքը վայր դնել: Եվ միայն այն ժամանակ, երբ նրա անմիջական հրամանատարը եկել ու հրամայել է հանձնվել, լեյտենանտ Օնոդան դուրս է եկել ջունգլիներից և ընդունել Ճապոնիայի պարտությունը:

Շ. Ստ.

Խորագիր՝ #24 (1144) 29.06.2016 - 5.07.2016, Հոգևոր-մշակութային


30/06/2016