ՊԱՏԻՎ Է ՆՄԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՈՒՆԵՆԱԼԸ
Մեր հրամանատարը՝ մայոր Ս. Հակոբյանը, 1984-1986թթ. ծառայել է ԽՍՀՄ բանակում: 1988թ.-ին ընդունվել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտ: Երբ վտանգվում է հայրենիքը, կիսատ է թողնում ուսումը եւ շտապում պաշտպանելու հայրենիքը: Դառնում է կամավոր և նետվում կռվի հորձանուտը:
Հայրենի գյուղում կազմավորված Մոսոյի անվան ջոկատի կազմում մասնակցում է Ոսկեպարի, Սևակավանի, Վարդենիսի, Ճամբարակի պաշտպանության համար մղվող մարտական գործողություններին: Նույն թվականին մասնակցում է Քարվաճառի ազատագրմանը…
2010թ.-ին մայոր Սասուն Հակոբյանը նշանակվում է զորամասերից մեկի հրամանատար և այդ պաշտոնում ծառայում է մինչ օրս: Նրա ղեկավարած անձնակազմը քառօրյա պատերազմի ընթացքում ցուցաբերեց թե՛ արիություն և թե՛ տոկունություն՝ սահմանված ժամկետներում մարտադաշտ ուղարկելով զորամասերի վնասված և վերականգնված ավտոտեխնիկան և ռազմական տեխնիկան:
Սասուն Հակոբյանը այն քաջ հրամանատարներից է, որոնց հետ զինվորը կարող է մարտի նետվել, կռվել ու հաղթել:
Հ. ՄԻՆԱՍՅԱՆ
զորամասի թղթակցական կետի խմբագիր,
սերժանտ
Խորագիր՝ #25 (1145) 06.07.2016 - 12.07.2016, Ազգային բանակ