ԲՐԻՏԱՆԱՑԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՈՒՆԵՐԸ ՎՏԱՐՎԵԼ ԵՆ ՊԱԿԻՍՏԱՆԻՑ
Պակիստանի իշխանությունների պահանջով երկրից վտարվել են բրիտանացի 18 ռազմական խորհրդատուներ, որոնք ուսուցանում էին տեղի զինվորականներին: Պատճառներ չեն նշվում, սակայն առավել հավանական է, որ բրիտանացիները «պատժվել են» ամերիկացիների դաշնակիցը լինելու հանգամանքի համար:
Պակիստանի և ԱՄՆ հարաբերությունները սրվել են Օսամա Բեն Լադենի սպանությունից հետո:
Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան