Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է 2016Թ. ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ



ՄԵԿՆԱՐԿԵԼ Է 2016Թ. ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸԶՈՐԱԿՈՉԸ ԽՍՏԱԳՈՒՅՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ

 

Հուլիսի 1-ին մեկնարկել է 2016թ. ամառային զորակոչը:

ՀՀ զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է ՀՀ պաշտպանության նախարարության, ԶՈւ ԳՇ ղեկավարության և իրավապահ մարմինների կողմից: Զորակոչի ընթացքն առավել օրինական, արդար և թափանցիկ դարձնելու նպատակով նորակոչիկների զինծառայության վայրի ընտրությունը կատարվում է վիճակահանության սկզբունքով, ինչը հնարավորություն է ընձեռում կանխելու միջնորդավորված միջամտությունները և անօրինական գործողությունները:

Սեյրան Օհանյանի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2016թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով:

Խորագիր՝ #25 (1145) 06.07.2016 - 12.07.2016, Ազգային բանակ


07/07/2016