Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆ ԻՈԱՆՆԻՍ ՏԱՅԻՍԻՆ



Հուլիսի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսին: Հանդիպումը կայացել է դեսպան Իոաննիս Տայիսիի ՀՀում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Ողջունելով հյուրին` ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել հունական կողմի հետ պաշտպանական ոլորտում ձևավորված համագործակցությունն ու շնորհակալություն հայտնել դեսպանին` համագործակցության զարգացման գործում ունեցած անձնական ներդրման համար:

Դեսպան Տայիսjն իր հերթին շնորհակալություն է հայտնել Սեյրան Օհանյանին համատեղ աշխատանքի համար` նշելով, որ կշարունակի մնալ Հայաստանի բարեկամը:

 

Խորագիր՝ Նորություններ


07/07/2016