Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ, ՏՂԱՆԵ՛Ր



Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ շատ հայրենանվեր երիտասարդներ կամավոր մեկնեցին առաջնագիծ՝ կանգնելու հայրենիքի պաշտպանների կողքին: Տարոն Բաղդասարյանն էլ մեկն էր այն երիտասարդներից, ովքեր կիսատ թողնելով ուսումն ու աշխատանքը` օրհասի պահին առաջինների շարքում մեկնեցին սահման:

Շնորհակալ եմ Տարոնին, մեր այն բոլոր հայրենասեր տղաներին, որոնք ապահով  ու ամուր են պահում հայրենի հողնուջուրը: Արցախյան պատերազմի ժամանակ ես կորցրել եմ որդուս, եւ ինձ համար մեր զավակների արյունով է՛լ ավելի սրբացած հողի պաշտպանությունը մի այլ  խորհուրդ ունի: Մեր թանկ ու հարազատ հողը պաշտպանող  տղաները  մեր նորօրյա հերոսներն են:

Հայրենիքը հուսալի պաշտպաններ  ունի:

Արեւհատ Պետրոսյան

Էրեբունի վարչական շրջանի զոհված ազատամարտիկների

ընտանիքների միության նախագահ

Խորագիր՝ #26 (1146) 13.07.2016 - 19.07.2016, Բանակ և հասարակություն


13/07/2016