Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՈՂ ՕՐԴ ԲԱՑՎԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՄԲ



ԹՈՂ ՕՐԴ ԲԱՑՎԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՄԲԵղբայրս` Դավիթ Հարությունյանը, զինվոր է, ծառայում է մեր բանակում և իր նման հազարավոր քաջ տղաների հետ ամուր ու անառիկ է պահում հայրենիքի սահմանները: Ծառայությանը մնացել է 6 ամիս: Հուլիսի 16-ին Դավիթը կնշի իր ծննդյան 20-ամյակը:

Դավիթ ջան, քո բոլոր հարազատները (հատկապես` հորաքույրդ) ջերմորեն շնորհավորում են ծննդյանդ տարեդարձը և քեզ առողջություն ու երջանկություն են ցանկանում: Թող քո և զինվոր ընկերներիդ համար ամեն օրը բացվի խաղաղությամբ և բարի  լույսով, և թող խաղաղ օրերի հերթագայության մեջ իրագործեք ձեր բոլոր-բոլոր երազանքները: Բանակում հարազատ-բարեկամ ունեցողը թերևս ամենաշատը առաջին հերթին մի ցանկություն ունի` խաղաղ և անփորձանք ծառայություն: Եվ  անվնաս ու անփորձանք հասնեք ձեր սիրելիներին:

Դավիթ ջան, մենք բոլորս քեզ շատ ենք կարոտել ու անհամբեր սպասում ենք վերադարձիդ:

Քո քույր` Քրիստինե

Խորագիր՝ #26 (1146) 13.07.2016 - 19.07.2016, Ազգային բանակ


13/07/2016