ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Լիտվայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում հուլիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպում է ունեցել Լիտվայի Հանրապետության Սեյմի փոխխոսնակ պարոն Գեդիմինաս Կիրկիլասի և ազգային անվտանգության ու պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ պարոն Արթուրաս Պաուլաուսկասի հետ:
Քննարկվել են ինչպես պաշտպանական բնագավառում հայ-լիտվական երկկողմ համագործակցությանը, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության, մասնավորապես` ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր:
Այցի ընթացքում նախատեսվում են ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության այցելությունները Կաունասում տեղակայված Յոնաս Բասանավիչիուսի անվան ռազմաբժշկական ծառայություն, Դիվիզիայի գեներալ Ստասիս Ռաստիկիսի անվան Լիտվայի զինված ուժերի դպրոց և Լիտվայի Մեծ Զորավար Յոնուսաս Ռադվիլայի անվան ուսումնական գունդ: