ՀԱՅԿԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Իտալիայում գտնվող հայ բնակչության մասին առաջին տեղեկությունները վերաբերում են հայկական զորամասերին։ Հայկական մի զորամաս 6-րդ դարի կեսերին իր հետ Իտալիա է բերել բյուզանդական բանակի հրամանատար Ներսես Պատրիկը՝ նպատակ ունենալով Իտալիան ազատագրել գոթերից։ Առաջադրանքը հաջող կատարելուց հետո նա այնուհետ ջախջախեց ֆրանկներին ու ալամաններին, որոնք ներխուժել էին Իտալիա։ Փառապանծ հաղթանակներից հետո Ներսեսը նշանակվեց Իտալիայի փոխարքա (էկզարխ)։
Ներսեսը նաեւ շինարարական աշխատանքներ է կատարել։ Նա համարվում է Միլանի հիմնադիրը։ Կառուցել է Ռավեննայի Ս. Ապոլինարե եկեղեցին, որտեղ զետեղված է հետեւյալ արձանագրությունը. «Ռավեննան փրկվել է գոթական իշխանությունից եւ հաստատվել է ազատություն եւ խաղաղություն Ներսեսի շնորհիվ»։
Ներսես Պատրիկի նախաձեռնությամբ է կառուցվել հռչակավոր Սան Վիտալի տաճարը՝ ի նշանավորումն Ռավեննայի վերագրավման։
Խորագիր՝ #24 (889) 22.06.2011 – 29.06.2011, Պատմության էջերից