Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՀՀ ԶՈՒ 1-ԻՆ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ



ՀՀ ԶՈւ 1-ին բանակային զորամիավորումում ամփոփվել են 2016թ. ուսումնական տարվա երկրորդ եռամսյակի արդյունքները: Քննության են առնվել դաշտային ելքով մարտական պատրաստության և պատրաստականության, թիկունքային աշխատանքների, զինվորական կարգապահության ամրապնդման և զորքերի ծառայության կազմակերպման հարցեր:

Զեկուցումներում մանրամասն հաշվետվություն է ներկայացվել 2016թ. ուսումնական տարվա երկրորդ եռամսյակի ընթացքում զորամիավորման  մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության, շտաբների, զորքերի ծառայության, հրետանու, սպաների ունակությունների և հմտությունների կատարելագործման, կապի միջոցների պահպանման, շահագործման և կատարելագործման, անվտանգության կանոնների պահպանման, հանկարծակի ստուգումների և շտաբային մարզումների, փաստաթղթերի մշակման և վերլուծությունների, անցկացված ստուգարքների, պահակային ծառայության կազմակերպման, տեսական և գործնական պարապմունքների, հանկարծակի ստուգումներիկենտրոնացման և կիրառման շրջաններում անցկացված վարժական հավաքների և դրանց արդյունքների մասին:

Ընդգծվել է, որ հաշվետու ժամանակահատվածում անցկացված վարժանքների ընթացքում կատարելագործվել են սպաների ունակություններն ու հմտությունները ֆունկցիոնալ պարտականությունների կատարման, մարտի նախապատրաստման և զորքերի ղեկավարման ուղղությամբ: Ներկայացվել են նաև ստուգումների և վարժանքների ժամանակ ի հայտ եկած որոշակի բացթողումներն ու դրանց վերացման ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքները:

Ամփոփելով ներկայացված հաշվետու զեկույցները՝ զորամիավորման հրամանատար, գնդապետ Տիգրան Փարվանյանն ընդգծել է, որ ենթակա ստորաբաժանումները մարտական բարձր պատրաստվածություն ունեն և ունակ են կատարելու առաջադրված խնդիրները:

Խորագիր՝ Ազգային բանակ, Նորություններ


22/07/2016