ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ 4-ՐԴ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Հուլիսի 28-ին 4-րդ բանակային զորամիավորումում ամփոփվել են 2016թ. ուսումնական տարվա երկրորդ եռամսյակի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները, և քննարկվել են առաջիկա խնդիրները:
Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցել են զորամիավորման հրամանատարական կազմը, կայազորի իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, տարածքային զինկոմները:
Զեկուցումներում մանրամասն հաշվետվություն է ներկայացվել զորամիավորման ենթակա ստորաբաժանումների մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության կազմակերպման, օպերատիվ և շտաբների պատրաստության, կարգապահության, թիկունքային ապահովման խնդիրների և ծառայողական այլ հարցերի վերաբերյալ: Քննարկվել են ստուգումների և վարժանքների ժամանակ ի հայտ եկած որոշակի բացթողումներն ու դրանց վերացման ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքները:
Ներկայացվել են նաև զորամիավորման պատասխանատվության գոտում տիրող օպերատիվ իրավիճակը, առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:
Ամփոփելով հաշվետու զեկույցները, զորամիավորման հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանը, նշելով, որ ենթակա ստորաբաժանումները մարտական բարձր պատրաստվածություն ունեն և ունակ են կատարելու առաջադրված խնդիրները, ցուցումներ է տվել ծառայության հետագա կազմակերպման ուղղությամբ:
Խորագիր՝ Նորություններ