Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԵՐԱԴԱՐՁԵՔ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ



ՎԵՐԱԴԱՐՁԵՔ ՀԱՂԹԱՆԱԿՈՎՕգոստոսի 5-ին Ռիո դե Ժանեյրոյի լեգենդար Մարականա մարզադաշտում կկայանա 31-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Աշխարհի 205 երկրի շուրջ 10.500 մարզիկներ 16 օր շարունակ կպայքարեն օլիմպիական 306 մեդալների հավաքածուի համար:

Հայաստանը ամառային օլիմպիական խաղերին մասնակցում է 1956 թվականից (ԽՍՀՄ կազմում): Օլիմպիական խաղերի չեմպիոն են դարձել Հրանտ Շահինյանը, Ալբերտ Ազարյանը (եռակի), Էդուարդ Ազարյանը, Իգոր Նովիկովը (եռակի), Վլադիմիր Ենգիբարյանը, Ֆաինա Մելնիկը, Յուրի Վարդանյանը, Օգսեն Միրզոյանը եւ Լեւոն Ջուլֆալակյանը:

Անկախ Հայաստանի հավաքականների կազմում օլիմպիական չեմպիոններ են դարձել Իսրայել Միլիտոսյանը ¥ծանրամարտ), Մնացական Իսկանդարյանը ¥հունահռոմեական ըմբշամարտ), Հրաչյա Պետիկյանը ¥հրաձգություն) եւ Արմեն Նազարյանը ¥հունահռոմեական ըմբշամարտ):

 

Հայաստանը Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային օլիմպիական խաղերին կմասնակցի 9 մարզաձեւից: Ներկայացնում ենք օլիմպիական խաղերի մասնակից հայ մարզիկների ցանկը:

Մոնիկա Վասիլյան (լող` ազատ ոճ) – 50 մ

Վահան Մխիթարյան (լող` ազատ ոճ) – 50 մ

Հարություն Մերդինյան (սպորտային մարմնամարզություն)

Արթուր Դավթյան (սպորտային մարմնամարզություն)

Հուրի Գեբեշյան (սպորտային մարմնամարզություն)

Հովհաննես Դավթյան (ձյուդո) – 60 կգ

Արթուր Հովհաննիսյան (բռնցքամարտ) – 49 կգ

Նարեկ Աբգարյան (բռնցքամարտ) 52 կգ

Արամ Ավագյան (բռնցքամարտ) – 56 կգ

Հովհաննես Բաչկով (բռնցքամարտ)- 64 կգ

Վլադիմիր Մարգարյան (բռնցքամարտ) – 69 կգ

Նազիկ Ավդալյան (ծանրամարտ) – 69 կգ

Սոնա Պողոսյան (ծանրամարտ) – 75 կգ

Անդրանիկ Կարապետյան (ծանրամարտ) – 77 կգ

Առաքել Միրզոյան (ծանրամարտ) – 85 կգ

Սիմոն Մարտիրոսյան (ծանրամարտ) – 105 կգ

Գոռ Մինասյան (ծանրամարտ) – 105 կգ

Ռուբեն Ալեքսանյան ¥ծանրամարտ) – 105+ կգ

Հրաչիկ Բաբայան (հրաձգություն) – 10 մ

Լեւոն Աղասյան  (եռացատկ)

Գոռ Ներկարարյան  (հեռացատկ)

Լիլիթ Հարությունյան (արգելավազք)

Ամալյա Շարոյան ¥հեռացատկ)

Դիանա Խուբեսերյան (վազք, 200 մ)

Գայանե Չիլոյան (վազք, 200 մ)

Գառնիկ Մնացականյան  (ազատ ոճ) – 57 կգ

Գեորգի Կետոեւ (ազատ ոճ) – 65 կգ

Դավիթ Սաֆարյան (ազատ ոճ) – 97 կգ

Լեվան Բերիանիձե (ազատ ոճ) – 125 կգ

Միհրան Հարությունյան  (հ/հ ըմբշամարտ) – 66 կգ

Արսեն Ջուլֆալակյան (հ/հ ըմբշամարտ) – 75 կգ

Մաքսիմ Մանուկյան (հ/հ ըմբշամարտ) – 85 կգ

Արթուր Ալեքսանյան (հ/հ ըմբշամարտ) – 98 կգ

 

Մեր օլիմպիականներին մաղթում ենք հաջողություն:

Խորագիր՝ #29 (1149) 03.08.2016 - 09.08.2016, Մարզաշխարհ


03/08/2016