Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍՊԱՆԵՐԸ



ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍՊԱՆԵՐԸՆԱՐԵԿ ՀԱԿՈԲՅԱՆ

զորամասի վաշտի

հրամանատար,

կապիտան

Կապիտան Նարեկ Հակոբյանը ծնվել է Վանաձոր քաղաքում:

Սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, որն ավարտելուց հետո երիտասարդ սպան ցանկություն է հայտնել ծառայելու սահմանամերձ զորամասում:

2011թ.-ի օգոստոսից մինչև 2015թ.-ի սեպտեմբերը ծառայել է առաջնագծի զորամասերից մեկում՝ որպես տանկային դասակի հրամանատար: Ծառայության այդ չորս տարիների ընթացքում կապիտան Հակոբյանն իրեն դրսևորել է որպես բանիմաց, կարգապահ ու բարեխիղճ զինվորական: Բոլոր հրամանները անխտիր կատարել, կատարում է ճշգրտորեն ու ժամանակին: Ենթականերին տրված հանձնարարությունների կատարման ընթացքում էլ մշտապես դրսևորել է նախանձախնդիր հետևողականություն: Նրա ղեկավարած տանկային դասակը  մշտապես լավագույնների շարքում է եղել:

2015 թվականի հոկտեմբերից առ այսօր ծառայում է ՀՀ ՊՆ զորամասերից մեկում՝ որպես վաշտի հրամանատար:

«Ծառայության ընթացքում կապիտան Նարեկ Հակոբյանն իրեն դրսևորել է որպես կարգապահ և պարտաճանաչ զինվորական, իր ծառայողական պարտականությունները կատարում է բարեխղճորեն, առաջադրված հրամանները կատարում է ճշգրտորեն և ժամանակին: Գիտի ՀՀ ԶՈՒ կանոնադրությունների պահանջները և առաջնորդվում է ԶՈՒ կանոնադրությունների պահանջներին համապատասխան: Վայելում է կոլեկտիվի սերն ու հարգանքը: Հոգատար է ենթակաների հանդեպ: Ֆիզիկապես առողջ է, շարային առումով՝ ձգված: Բարեխիղճ ծառայության համար բազմիցս արժանացել է տարբեր խրախուսանքների, պարգևատրվել է «Նելսոն Ստեփանյան» գերատեսչական  մեդալով: Գիտի պահպանել պետական և ռազմական գաղտնիքը»,- կարդում ենք զորամասի հրամանատար, փոխգնդապետ  Է. Գալոյանի  տված բնութագրականում:

Խորագիր՝ #32 (1152) 24.08.2016 - 30.08.2016, Ազգային բանակ


24/08/2016