Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՐԱՆԸ ՀՐԹԻՌՆԵՐԸ ՊԱՀՈՒՄ Է ԳԵՏՆԻ ՏԱԿ



Իրանի պետական հեռուստատեսությունը ցուցադրել է ստորգետնյա հրթիռային կայաններ` մարտական հերթապահություն կատարող հեռահար հրթիռներով: Ինչպես նշել են իրանցի սպաները, դրանք հավանական հարձակման դեմ արագ արձագանքման համակարգի մաս են կազմում և պատրաստ են ցանկացած պահի հարված հասցնելու նախապես որոշված թիրախներին:

Կայանները կառուցել են տեղացի մասնագետները` կիրառելով նորագույն տեխնոլոգիաներ, որոնք զգալիորեն ավելացնում են Իրանի դեմ հանկարծակի հարձակման դեպքում հրթիռների պահպանման հավանականությունը:

Իրանի զինված ուժերի սպառազինության մեջ ընդգրկված հրթիռների խոցման տարածքում են Պարսից ծոցում, Աֆղանստանում, Իրաքում գտնվող օբյեկտներ, Իսրայելի ողջ տարածքը և բազմաթիվ ամերիկյան ռազմակայաններ:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


30/06/2011