Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ



ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՄԵԴԱԼՆԵՐՈՎՍեպտեմբերի 10-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել են 2016 օլիմպիական խաղերում հաղթանակներ կերտած և մրցանակային տեղեր զբաղեցրած Հայաստանի օլիմպիական հավաքականի մարզիկներն ու նրանց մարզիչները:  Հանդիսավոր ընդունելության ընթացքում հայ մարզիկներին  ու  մարզիչներին հայտնելով իր երախտագիտությունը,  պաշտպանության  նախարար Սեյրան Օհանյանը նկատել է, որ հայ ժողովուրդն  այսօր ոչ միայն առօրյա կյանքում կամ առաջնագծում, այլև միջազգային մրցաշարերում է փաստում իր բարոյակամային հատկանիշների, վճռականության  և ուժի մասին:

Խոսելով զինծառայողների ընդհանուր պատրաստության գործընթացից և անչափ կարևորելով սպորտի ու ֆիզպատրաստության դերը՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հավաստիացրել է, որ զինված ուժերի ղեկավարության մշտական ուշադրության կենտրոնում է զինծառայողների ֆիզիկական պատրաստվածության գործընթացը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, օլիմպիականներն ընդգծել են, որ իրենք ևս հայրենիքի զինվորներ են և մշտապես պատրաստ են զորավիգ լինել երկրի պաշտպանությանը:

Հանդիպման ավարտին 31-րդ օլիմպական խաղերում հաղթած և մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին՝   հունահռոմեական ոճի ըմբիշներ, ոսկե մեդալակիր  Արթուր Ալեքսանյանին, արծաթե  մեդալակիր Միհրան Հարությունյանին,  ծանրամարտիկներ՝  արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանին  և  արծաթե մեդալակիր, զինծառայող Գոռ Մինասյանին Սեյրան Օհանյանը պարգևատրել է «Գարեգին Նժդեհ» գերատեսչական մեդալներով:

Խորագիր՝ Նորություններ


13/09/2016