ԲԱՐԻ ՏԱՐԵԴԱՐՁ, ՀԱՅԿ
Մեր որդին` Հայկ Հարությունյանը, զինվոր է, ծառայում է բանակում: Ով զինվորի ծնող է, մեզ լավ կհասկանա. ամեն ժամ, ամեն րոպե մտքերով նրա հետ ենք, զինվորական ամեն թեմա մեզ հոզում է, մեր սրտով անցնում:
Սեպտեմբերի 16-ին Հայկի ծննդյան օրն է, ուզում ենք զինվորական թերթի միջոցով շնորհավորել նրան:
-Բարի տարեդարձ, Հայկ ջան: Թող բացվող ամեն օրը լցվի մեր զինվորների լուսավոր ժպիտով, և խաղաղ լինեն աշխարհն ու բանակում զինվոր որդի ունեցող ծնողի սիրտը:
Ջերմ բարեմաղթանքներով` Հարությունյաններ
Խորագիր՝ #35 (1155) 14.09.2016 - 20.09.2016, Բանակ և հասարակություն