Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇՏԱԲԱՅԻՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ



ՀՀ ՊՆ առաջին բանակային կորպուսում տեղի ունեցան երկօրյա շտաբային մարզումներ, որի նպատակն էր ստուգել գնդապետ Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման կառավարման համակարգը, առանձին մարմինների պատրաստության աստիճանն ու ունակությունները:

Մարզումների թեման  պաշտպանական գործողության նախապատրաստումն էր: Կիրառման շրջանում և զորամիավորման շտաբում ԲԿ վարչակազմը, ենթակա զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները, զորատեսակների ծառայությունների պետերը մասնակցեցին տեղազննմանը: Ընթացքում նրանք հանդես եկան զեկույցներով, կատարեցին խնդիրների ճշգրտում, ապա` տեղանքի մանրակերտի վրա նախանշվեց  փոխգործակցությունը:

Մարզումների արդյունքում էականորեն բարելավվեցին զորամիավորման շտաբի և ստեղծված աշխատանքային խմբերում ընդգրկված սպաների՝ զորքին մարտական խնդիրներ առաջադրելու, համակողմանի ապահովում  կազմակերպելու, ինչպես նաև գործողություն պլանավորելու,  զորամիավորման կառավարման մարմինների ներդաշնակ աշխատելու  գործնական հմտությունները:

Շտաբային մարզումները ղեկավարում էր զորամիավորման հրամանատար, գնդապետ Տիգրան Փարվանյանը:

 

Վաչե ՄԿՐՏՉՅԱՆ

Խորագիր՝ #35 (1155) 14.09.2016 - 20.09.2016, Ազգային բանակ


14/09/2016