Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՎԱՔ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԹԵՄԱՅՈՎ



ՀԱՎԱՔ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԹԵՄԱՅՈՎԶորամիավորման հրամանատար, գնդապետ Տիգրան Փարվանյանի հրամանով 1-ին ԲԶ-ի բազայի վրա անցկացվեց ենթակա զորամասերի հրամանատարների ՍԻԱԳ օգնական-սպաների մասնագիտական հավաք-խորհրդակցություն` ԲԶ ավագ սպա, մայոր Տ. Էմինի ղեկավարությամբ: Խորհրդակցության նպատակը ուսուցման հիմնական առարկաներից հավաքի մասնակիցների մոտ գործնական հմտությունների կատարելագործումն էր:

Արծարծվեցին զորամասերում զինվորական իրավաբանի կողմից վարվող փաստաթղթերի, իրավական աշխատանքների կազմակերպման, ծառայողական քննության անցկացման կարգի, անհրաժեշտ փաստաթղթերի, դրանց լրացման, ներկայացման կարգի վերաբերյալ հարցեր:

Հավաք-խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև զինծառայողների շրջանում իրավագիտակցության բարձրացմանն ուղղված աշխատանքների կազմակերպման փուլերի, իրավական ակտիվների հետ տարվող աշխատանքների, զորամասերում ըստ օրվա կարգացուցակի` իրավական աշխատանքների և իրավական տեղեկատվության պատշաճ մատուցման հարցեր:

Անդրադարձ կատարվեց զորամասերում իրավական անկյունների կահավորմանն ու թարմացմանը` ՀՀ օրենքներում կատարված փոփոխություններին համապատասխան:

Վերջում ամփոփվեցին արդյունքները: Մասնակցում էր նաև  զորամիավորման հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գնդապետ Ա. Թումանյանը, որը  հավաքի մասնակիցներին տվեց իրավադաստիարակչական աշխատանքները կազմակերպելու և անցկացնելու վերաբերյալ անհրաժեշտը մասնագիտական ցուցումներ:

ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ

1-ին ԲԶ-ի թղթակցական կետ,

պայմանագրային շարքային

Խորագիր՝ #35 (1155) 14.09.2016 - 20.09.2016, Ազգային բանակ


14/09/2016