Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է «ԱՐՄԻԱ-2016» ՖՈՐՈՒՄԻ «ԳՐԱՆ-ՊՐԻ» ՄՐՑԱՆԱԿՈՎ



ՀՀ ՊՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է «ԱՐՄԻԱ-2016» ՖՈՐՈՒՄԻ «ԳՐԱՆ-ՊՐԻ» ՄՐՑԱՆԱԿՈՎՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը սեպտեմբերի 6-ից 11-ը Մոսկվայի մարզի Կուբինկա քաղաքի «Պատրիոտ» ցուցահանդեսային կենտրոնում մասնակցել է ՌԴ պաշտպանության նախարարության կազմակերպած «Արմիա-2016» միջազգային ռազմատեխնիկական ֆորումին: Ցուցահանդեսային կենտրոնի հայկական տաղավարում ներկայացվել են  ՀՀ ԳԱԱ «ՌՖԷԻ» ՊՈԱԿ-ի, «ԼՏ-Պիրկալ» ՓԲԸ-ի և «Լազերային տեխնիկա» ՓԲԸ-ի արտադրատեսակները:

Հայկական տաղավար են այցելել ՀԱՊԿ ղեկավար կազմը, ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայության ղեկավարները, ՌԴ ԶՈՒ պաշտոնատար անձիք, բազմաթիվ մասնագետներ և քաղաքացիական անձիք: Հայաստանյան ձեռնարկությունների ներկայացրած ցուցանմուշները հետաքրքրություն են առաջացրել մասնագետների շրջանում: Ռուսաստանյան և բելառուսական որոշ ընկերություններից ստացվել են համագործակցության առաջարկություններ:

Սեպտեմբերի 11-ին հայկական պատվիրակությունը բելառուսական և ղազախական պատվիրակությունների հետ պարգևատրվել է «Արմիա-2016» ֆորումի «Գրան-պրի» մրցանակով:

Խորագիր՝ Նորություններ


14/09/2016