Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԽՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ



ՀՀ պաշտպանական ոլորտի օրենսդրության բարեփոխումներին փորձագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով սեպտեմբերի 13-ին Հայաստան է այցելել Մեծ Բրիտանիայի իրավական ոլորտի խորհրդատվական խումբը:

ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացած հանդիպման ընթացքում Հայաստանի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչների հետ քննարկվել են ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքները, սահմանադրական փոփոխությունների իրագործման շրջանակներում պաշտպանական ոլորտը կանոնակարգող օրենսդրական բարեփոխումներն ու Մեծ Բրիտանիայի փորձին վերաբերող մի շարք այլ հարցեր:

Խորագիր՝ Նորություններ


14/09/2016