Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՎԵԼԱՆԱ ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԻՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՎՈՂ ԱՐԴԻԱԿԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԸ



Առաջիկա 5 տարիներին բանակը կստանա ռազմավարական նշանակության 3 անգամ շատ «Տոպոլ-Մ», «Յարս» և «Ավանգարդ» հրթիռներ, ռազմավարական նշանակության սուզանավերի համար` 1.5 անգամ շատ «Բուլավա» և «Սինեվա» հրթիռներ, քառապատիկ շատ ինքնաթիռներ, 5 անգամ շատ ուղղաթիռներ, 2.5 անգամ շատ ՀՕՊ համակարգեր:

Հայտնելով այս մասին` ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը հավելել է, որ էապես կմեծանա նաև ՌԴ ռազմածովային ուժերի կազմում եղած բազմանպատակային սուզանավերի և վերջրյա մարտանավերի թիվը:

Սպառազինության պետական նոր ծրագրով նախատեսվում է շուրջ 20 տրիլիոն ռուբլի հատկացնել մինչև 2020 թվականը զորքերում ժամանակակից մարտական տեխնիկայի տեսակարար կշիռը 70%-ի հասցնելու համար:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


05/07/2011