Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ 25%-ՈՎ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ ԾԵԾԿՌՏՈՒՔՆԵՐԸ



2011 թվականին ՌԴ զինված ուժերում զինծառայողների միջև ոչ կանոնադրային հարաբերությունների դեպքերը թեև փոքր-ինչ նվազել են, սակայն շուրջ մեկ քառորդով ավելացել են ծեծկռտուքները, որոնց երկու երրորդի մասնակիցները պարտադիր ժամկետային զինծառայողներն են: Այս մասին հայտնել է Գլխավոր ռազմական քննչական վարչության պետ, արդարադատության գեներալ-գնդապետ Ալեքսանդր Սորոչկինը:

Քննվել է հանցագործությունների մասին ավելի քան 11.000 հաղորդում, որոնց հիման վրա հարուցվել է 3.700 քրեական գործ:

Ալեքսանդր Սորոչկինը նաև հավելել է, որ 2010 թվականի համեմատությամբ, բանակում կատարված հանցագործությունները նվազել են 13%-ով, իսկ սպաների կողմից կատարված հանցագործությունները` 9%-ով:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


05/07/2011