ԱՐԿՏԻԿԱՅԻՆ ՏԻՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ԿԱՆԱԴԱՆ
ՌԴ պաշտպանության նախարարությունը ծրագրում է Արկտիկայում, որի ընդերքում կան գազի և նավթի հարուստ հանքավայրեր, ռուսական շահերի պաշտպանության նպատակով կազմավորել երկու բրիգադ, որոնք հավանաբար կտեղակայվեն Մուրմանսկում կամ Արխանգելսկում:
Այս մասին ՌԴ պաշտպանության նախարարի հայտարարությունից անմիջապես հետո արևմտյան մամուլը գրեց, որ սկսվել է Արկտիկայի համար Ռուսաստանի ու Կանադայի պայքարի նոր փուլ:
Կանադան հայտարարել է, որ 1.000 զինծառայողի մասնակցությամբ Արկտիկայում զորավարժություն է անցկացնելու, սակայն պարզ չէ` արդյո՞ք դա պայմանավորված է ռուսների ծրագրերին հակազդելու մտադրությամբ:
Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան