Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ



Հայերը Ֆլորենցիայում հաստատվել են VI-VII դդ.։ Այստեղ կառուցել են Սուրբ Մինաս վանքը, որը մինչեւ XI դ. պատկանել է հայ Բարսեղյան միաբաններին։ Վանքում կա Ս. Մինասի խճանկարը (ստեղծվել է 1279թ.)՝ հայ թագավորի հանդերձանքով եւ արձանագրությամբ՝ Rex Armenia (թագավոր Հայաստանի)։

♦♦♦

Վենետիկի Մխիթարյան միաբանությունը հիմնվել է 1717թ.։ Հիմնադիրը Մխիթար Սեբաստացին էր։ Միաբանությունը մեծածավալ աշխատանք է կատարել։ Անգնահատելի է նրա դերը թարգմանական գործում։ Հայագիտության եւ ճշգրիտ գիտությունների մի քանի բնագավառների հիմնադիրները հայ իրականության մեջ Մխիթարյաններն են։

♦♦♦

1925-32-ին Միլանում գործել է Մխիթարյանների հովանավորած Ֆիեսսո դÿԱրտիկո որբանոց-վարժարանը, ուր հավաքված էին Մեծ Եղեռնից փրկված հայ որբերը։

Խորագիր՝ #25 (890) 29.06.2011 – 06.07.2011, Պատմության էջերից


06/07/2011