Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՎԱՔ-ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԸ



ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՎԱՔ-ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԸՍեպտեմբերի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների պաշտոնատար անձանց ամենամյա հավաք-պարապմունքները:

Ողջունելով հավաք-պարապմունքների մասնակիցներին` պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ նմանաբնույթ հավաքները հնարավորություն են ընձեռում բազմապատկելու ունեցած հաջողությունները և նվազեցնելու առկա թերացումները: Այնուհետև Սեյրան Օհանյանը հանդես է եկել «Տարածաշրջանային իրավիճակը ապրիլյան պատերազմից հետո: Արդյունքներն ու քաղված դասերը» թեմայով դասախոսությամբ:

Պետական բարձրաստիճան պաշտոնյաների համար 2009 թվականից ի վեր կազմակերպվող ամենամյա հավաք-պարապմունքների նպատակն է ամրապնդել ռազմական անվտանգության համակարգում պետական կառույցների սերտ փոխգործակցությունը, ինչպես նաև նրանց շրջանում բարձրացնել ռազմական անվտանգության ապահովման գործում պաշտոնական պարտականությունների և իրավասությունների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը:

Խորագիր՝ Նորություններ


26/09/2016