Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԵՍԱՆՏԱՎՈՐՄԱՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ



5-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերի հատուկ նշանակության ստորաբաժանումները հոկտեմբերի 4-ից 5-ը իրականացրել են ուղղաթիռից պարանով դեսանտավորման վարժանքներ: Պարապմունքի նպատակն էր ռելիեֆային բարդ պայմաններում անձնակազմի գործողությունների հղկումը, դեսանտավորման ընթացքում բեռների իջեցման հնարքների վարժեցումը:

Դեսանտավորման ընթացքում իրենց վարժ գործողություններով աչքի ընկան զինծառայողներ Անդրանիկ Ղազարյանը, Գրիգոր Փիլոյանը, Գարեգին Հայրապետյանը, Սևակ Հարությունյանը, Վանիկ Ավետիսյանը, Գարիկ Մեժլումյանը, Գարիկ Հակոբյանը, Աշոտ Հակոբյանը:

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


07/10/2016