ԳՆԴԱՅԻՆ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԶՈՒ պատրաստության պլանի համաձայն՝ հոկտեմբերի 10-ից 14-ը գնդապետ Կ. Սերոբյանի հրամանատարությամբ գործող զորամասում անցկացվեց գնդային մարտավարական զորավարժություն:
Գունդը «Տագնապ» ազդանշանով բերվեց մարտական պատրաստականության «Լրիվ» աստիճանի, անցավ պաշտպանության նախատեսված շրջաններում: Կատարվեց ստորաբաժանումների մարտական խնդիրների, փոխգործակցության, համապատասխան այլ հարցերի ճշգրտում:
Այնուհետև անձնակազմը ռազմերթ կատարեց դեպի ՀՀ ՊՆ «Բաղրամյան» ուսումնական կենտրոն, որտեղ էլ հոկտեմբերի 14-ին անցկացվեց զորավարժության վերջին՝ մարտական հրաձգությամբ փուլը: Հրետանային նախապատրաստությամբ սկսվեց պայմանական հակառակորդի կրակային խոցումը: Հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում զորամասի ստորաբաժանումներն անցան հարձակողական մարտի վարման:
Պայմանական հակառակորդին ջախջախելուց հետո մեր ստորաբաժանումները բարենպաստ բնագծում անցան պաշտպանության:
Մարտական հրաձգությամբ զորավարժության նպատակն էր ստուգել գնդի մարտական պատրաստվածության աստիճանը, ապահովել ստորաբաժանումների ներդաշնակումը հարձակման, հետապնդման և հակագրոհների ետ մղման ժամանակ:
Հ.Գ. Զորավարժության մասին առավել մանրամասն կարդացեք «Հայ զինվորի» առաջիկա համարում:
Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում