ԲԱՐԻ ՏԱՐԵԴԱՐՁ, ԶԻՆՎՈ՛Ր
Մեր որդին` Դավիթ Ստեփանյանը, ծառայում է բանակում, հայրենիքի պաշտպան է: Ամեն օր, ամեն ժամ մտքերով նրա հետ ենք ու բանակին, զինվորին վերաբերող ամեն լուր ասես մեր սրտի միջով է անցնում:
Հոկտեմբերի 30-ը մեր զինվոր որդու ծննդյան օրն է:
-Բարի տարեդարձ, Դավիթ ջան: Թող իրականություն դառնան քո բոլոր իղձերն ու նպատակները: Քեզ ջերմորեն շնորհավորում են Աննան և Արթուրը, մաղթում, որ իրենց զինվոր եղբոր դեմքին միշտ անպակաս լինի լուսավոր ու տաք ժպիտը:
Դավիթ ջան, քեզ ու աշխարհի բոլոր զինվորներին անփորձանք ծառայություն ենք մաղթում ու բարի վերադարձ: Թող խաղաղ ու հանգիստ լինեն մեր սահմանները, մեր հողնուջուրը, մեր երկինքը… Ու թող խաղաղ լինի զինվոր զավակ ունեցող ծնողի սիրտը…
Ջերմ բարեմաղթանքներով` Ստեփանյաններ
Խորագիր՝ #42 (1162) 26.10.2016 - 01.11.2016, Բանակ և հասարակություն