ՏՈՆ, ՈՐ ՄԻՇՏ ՄԵԶ ՀԵՏ Է
Հոկտեմբերի 25-ին 5-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերից մեկում կազմակերպվել էր միջոցառում՝ նվիրված Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում ամեն տարի նշվող Թարգմանչաց տոնին: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ փոխգնդապետ Ա. Խումարյանը՝ նշելով տոնի խորհուրդը և նշանակությունը հայ ժողովրդի կյանքում:
Այնուհետև զորամիավորման ավագ գնդերեց Տեր Ենովք քահանա Եսայանը հակիրճ ներկայացրեց հայ եկեղեցու դերը հայոց մշակույթի՝ հատկապես թարգմանչության ասպարեզում: Ելույթներով հանդես եկան նաև Վոլոդյա Սարկավագ Նաջարյանը և Էրիկ Սարկավագ Պատվականյանը:
Տոնական միջոցառմանը մասնակցում էին Հակոբ Կարապենցի անվան թիվ 6-րդ դպրոցի սաները, Երևանի թեթև արդյունաբերական քոլեջի ուսանողները, Սուրբ Աննա եկեղեցու «Գանձեր» երգչախումբը: Զորամասի տաղանդաշատ զինվորների, մասնավորապես՝ Ռուբեն Եսայանի կատարմամբ հնչած երգերը մեծ ոգևորություն առաջացրին լսարանում:
Զորամասի հրամանատարի հրամանով մի շարք մասնակիցներ խրախուսվեցին պատվոգրերով:
Հ. ԱՎԵՏՅԱՆ
գնդապետ
Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում