Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ



ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸՕրերս 4-րդ բանակային զորամիավորումում տեղի ունեցավ ուսումնական տարվա երրորդ եռամսյակի ամենօրյա գործունեության արդյունքների ամփոփում: Ռազմական խորհրդի նիստը բացեց զորամիավորման հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանը` նշելով, որ զեկուցումների ժամանակ անկաշկանդ անդրադարձ կատարվի եռամսյակային գործունեության ընթացքում տեղ գտած թե՛ դրական, թե՛ բացասական միտումներին, որոնց վերացման համար պետք է ձեռնարկվեն անհրաժեշտ միջոցառումներ:

Մարտական և զորահավաքային, շտաբների, մարտական հերթապահության, օպերատիվ պատրաստության վերաբերյալ ելույթ ունեցավ զորամիավորման շտաբի պետ, գնդապետ Արտակ Բուդաղյանը: Նա իր ելույթում նշեց, որ մարտական պատրաստականության կատարելագործման գործընթացն իրականացվել է ՀՀ ՊՆ հրամանների և ԶՈՒ ԳՇ պետի հանձնարարականների, զորամիավորման հրամանատարի հրամանների և 2016թ.ի պատրաստության պլանի համաձայն` սահմանված ժամկետներում:

Ամենօրյա գործունեության և մարտական պատրաստության միջոցառումների արդյունքում բարձրացել է մարտական պատրաստականության, մարտական հերթապահության և պատրաստվածության վիճակը, զորամասերը մարտունակ են` պատրաստ կատարելու առաջադրված խնդիրները: Գնդապետն իր ելույթում անդրադարձավ նաև կառավարման համակարգի, զինծառայողների հաշվառման գործընթացին, զորային պաշարների, սպառազինության և տեխնիկայի պահպանմանմարտական կիրառման պատրաստ լինելու վիճակին: Նա իրականացված միջոցառումների հետ մեկտեղ շեշտեց նաև տեղ գտած բացթողումները` նշելով դրանց շտկման ժամկետները:

Գնդապետ Ս. Պողոսյանը անդրադարձավ մարտական պատրաստության հարցերին` հիմնական շեշտադրում անելով միջոցառումների պլանավորման, զորավարժությունների նախապատրաստման և հստակ անցկացման հարցերի վրա:

ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸՀրետանու պատրաստության, ուսումնանյութական բազայի, անձնակազմի մասնագիտական պատրաստվածության վիճակին, հրաձգության և կրակի կառավարման հարցերին անդրադարձավ գնդապետ Գ. Հակոբյանը՝մասնավորապես նշելով, որ զորամասերի հրետանային պատրաստվածության մակարդակը թույլ է տալիս ասելու` զորատեսակը ունակ է կատարել իր առջև դրված մարտական խնդիրները:

Գնդապետը հավաստեց, որ երրորդ եռամսյակում զորամիավորման հրետանու պատրաստության պլանը կատարվել է:

Անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի, կարգապահության և դաստիարակչական աշխատանքների ուղղությամբ կատարված աշխատանքների մասին զեկուցեց գնդապետ Վ. Հարությունյանը: Նա անդրադարձավ «2016թ. ուսումնական տարվա հայրենիքի պաշտպանի ազգայինգաղափարական դաստիարակության միջոցառումների ծրագրով» իրականացված միջոցառումներին, ապա այն արատավոր խնդիրներին, որոնք ազդում են կարգապահության վրա, և որոնց լուծման համար տվեց համապատասխան ցուցումներ:

Գնդապետ Է. Տոնոյանը զեկուցեց սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման վիճակի մասինտեղեկացնելով, որ եռամսյակի ընթացքում նորոգվել և զորքեր է վերադարձվել մի շարք ավտոմոբիլային տեխնիկա: Նա իր ելույթում կարևորեց համապատասխան ծառայությունների կատարած աշխատանքը և առանձնացրեց առկա թերություններն ու դրանց կարգավորման խնդիրները:

Ծառայությունների կատարած թիկունքային` հատկապես մարտական հենակետերի ապահովման աշխատանքները ներկայացրեց գնդապետ Հ. Վարդանյանը` զեկուցելով, որ ձմռան նախապատրաստական աշխատանքները ավարտական փուլում են

ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸՓոխգնդապետ Հայկազ Ղազարյանը մանրամասն ներկայացրեց մարտական հենակետերում կատարված ինժեներական աշխատանքների ընթացքը` ընդգծելով կատարվելիք աշխատանքների ծավալը և ըստ զորամասերի նշելով ամրաշինական կառույցների ներկա վիճակը, տեղ գտած որոշ բացթողումներ և դրանց շուտափույթ շտկման ուղիները:

Զորամասերի հրամանատարներին հուզող հիմնական հարցը ձմռան վրա հասնելու հետ դժվարացող ինժեներական աշխատանքներն էին, որոնց լուծման համար զորամիավորման հրամանատար, գնդապետ Վ. Քոչարյանը տվեց համապատասխան ցուցումներ:

Ամփոփվեցին նաև հոկտեմբեր ամսին զորամիավորման ենթակա զորամասերի հետ անցկացված հրամանատարաշտաբային և մարտական հրաձգությամբ զորավարժությունների արդյունքները: Արվեցին համապատասխան եզրահանգումներ:

Համաձայն պլանի նիստի վերջում քննարկվեցին նաև ՀՀ ԶՈՒում, զորամիավորումում տեղի ունեցած դեպքերն ու պատահարները: ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի ցուցումով քննարկվեց, պարզաբանում տրվեց ՀՀ ՊՆ հրամանների պահանջների անվերապահ կատարման վերաբերյալ:

Եզրափակելով ռազմական խորհրդի նիստը՝ զորամիավորման հրամանատար, գնդապետ Վ. Քոչարյանը մեկ անգամ ևս ուշադրություն հրավիրեց կատարելիք խնդիրներին և 2016թ. 4-րդ եռամսյակը, այսինքն՝ ուսումնական տարին բարձր մարտական և կարգապահական պատրաստությամբ ավարտելու ցուցումներ տվեց:

4-րդ բանակային զորամիավորման թղթակցական կետ

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


27/10/2016