Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ «ԵՌԱԲԼՈՒՐ» ՊԱՆԹԵՈՆ



ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ «ԵՌԱԲԼՈՒՐ» ՊԱՆԹԵՈՆՀոկտեմբերի 27-ին ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը` ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ, այցելել էր «Եռաբլուր» պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու աննախադեպ ոճրագործության զոհ դարձած ռազմական ու քաղաքական գործիչ սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին: Բարձրաստիճան սպայակազմի հետ  սպարապետի հիշատակը հարգելու էին եկել նաև ազատամարտիկներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ներկաները ծաղիկներ էին դրել վարչապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, «Բերդապար» հուշակոթողին` մեկ անգամ ևս ոգեկոչելով այն հայորդիներին, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն Հայաստանի և Արցախի անկախության ու ազատության:

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


28/10/2016