ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԶԻՆԱՄԹԵՐՔԸ ՈՉՆՉԱՑՎԵԼ Է
Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն տեղեկություն էր հաղորդվել, որ Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի Եղվարդ և Ուժանիս համայնքների հարակից տարածքներում հայտնաբերվել է զինամթերք՝ դեռևս 90-ականների մարտական գործողություններից հետո հակառակորդի լքած հենակետերում մնացած 2 կուտակատեղի` 44 միավոր 82 մմ, 12 միավոր 120 մմ ականանետի ականներ և 1 միավոր 100 մմ հրետանային չպայթեցված արկ: Հայտնաբերված զինամթերքը հոկտեմբերի 27-ին ոչնչացվել է: Եղվարդ և Ուժանիս համայնքների հարակից տարածքներում հակառակորդի լքած մեկ այլ նախկին դիրքում զինամթերքի հնարավոր խմբաքանակի հայտնաբերման աշխատանքները շարունակվում են: