Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՆԱԴԱՆ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ԱՖՂԱՆՍՏԱՆԻՑ



Մի շարք երկրներ` Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Բելգիան և այլն, հայտարարել են Աֆղանստանից իրենց զորակազմերը դուրս բերելու մասին:
Նման մտադրություն ունի նաև ԱՄՆ-ը, որը զինծառայողներին փոխարինելու է հատուկ նշանակության ավելի փոքրաթիվ ստորաբաժանումներով: Ամերիկյան ռազմական մասնագետների կարծիքով 16 հատուկ ջոկատայիններ ցուցադրում են 100 սովորական զինվորների գործողություններին հավասար արդյունավետություն:

Այժմ էլ իր զորքերը դուրս բերելու մասին հայտնել է Կանադան: Աֆղանստանի Ղանդահար քաղաքում և դրա շրջակայքում վերջին ինը տարիներին անցկացրած ծառայության ընթացքում կանադացիները տվել են 157 զոհ, սակայն կարողացել են առավելապես կայուն կյանք ապահովել:
Մի քանի հարյուր կանադացի, այնուամենայնիվ, մնալու է Քաբուլում աֆղանական բանակի զինծառայողներին ուսուցանելու նպատակով:

Խորագիր՝ Նորություններ


08/07/2011