ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական Միության ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Միխայիլ Կոստարակոսի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպական Միության հետ Հայաստանի Հանրապետության ռազմական համագործակցության հեռանկարները: Եվրոպական Միության ներկայացուցիչը տեղեկացրել է միջազգային խաղաղարար և կայունության հաստատման առաքելություններին գործընկերների մասնակցության հնարավորությունների և ձևաչափի մասին: Զրույցի ընթացքում Դավիթ Տոնոյանը Միխայիլ Կոստարակոսին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանագոտում և ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում տիրող իրավիճակը:
Կողմերը կարծիքներ են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ:
Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում